(անգլերեն՝ Processor) կամ Կենտրոնական մշակիչ հանգույցը (ԿՄՀ) (անգլերեն՝ Central Processing Unit (CPU)) հանդիսանում է համակարգչի սարքավորումներից մեկը և իրականացնում է մեքենայական հրահանգները։ Համակարգչային արդյունաբերության մեջ այս տերմինն օգտագործվում է սկսած 1960-ական թվականներից։ Պրոցեսորի ձևը, ճարտարապետությունն ու իրականացումը փոփոխվել են սկսած առաջին տարբերակներից, բայց նրա հիմնական գործողությունը մեծ մասամբ մնացել է նույնը։
Ժամանակակից պրոցեսորները բավականաչափ փոքր են, ուղղանկյուն (հաճախ քառակուսի) և ունեն բազմակի մետաղական միացություններ։ Պրոցեսորները, որոնք կատարում են այս տիպի սարքավորումներին բնորոշ բոլոր գործողությունները և իրականացված են միկրոսխեմայի տեսքով կոչվում են միկրոպրոցեսորներ։
Մանրամասն...