Խնդրում ենք սպասել
Համակարգիչների և բաղկացուցիչ մասերի վաճառք և սպասարկում: Շուկայականից ցածր գներ: Անվճար առաքում: Բազմապիսի վեբ կայքերի պատրաստում: Անվտանգության և տեսահսկման համակարգերի տեղադրում:

Հետևել լուրերին


GREEN CIRCLE - ANI Լավագույն համակարգչային խաղ: Համակարգչային խաղերի բաց առաջնություն:

Հրապարակված է 18.06.2011@20:38

green-circle.jpg

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Orange Արմենիա» ընկերության կողմից կազմակերպված «Բաց խաղ» համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության լավագույն խաղ ճանաչվեց Green Circle թիմի կողմից ներկայացված «Անի» խաղը:

 

 Green Circle թիմ:

Տիգրան Մարդանյան

Արտյոմ Աբգարյան

Վարդան Ղարիբյան

Ինֆորմացիոն աջակցություն՝ Պրոայթիլաբ 

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ առաջնությունը կայացել է ու հույս հայտնեց, որ ապագայում հայկական խաղերը ճանաչված կդառնան նաև միջազգային ասպարեզում:

 

Խաղի նկարագրությունը

Խաղի գործողությունները տեղի են ունենում մոտ ապագայում, պատմական Հայաստանի Անի քաղաքում:

Այն մարտախաղ է առաջին դեմքից, որտեղ թշնամու դերում ՛՛ռոբոտներ՛՛ են, որոնցից պետք է ազատագրել մեր հայրենի հողը:

Հնարավորին մանրամասն նկարագրված է  Անի քաղաքի մերձակայքը, Ախուրյան գետի ափամերձ տարածքը, եկեղեցիների ավերակները:

Խաղը գրվել է ինքնուրույն, Unity 3D համակարգի հիման վրա, բոլոր մոդելները ստեղծվել են հատուկ ՛՛Անի՛՛ խաղի համար:

green-circle-1.jpg