Խնդրում ենք սպասել
Համակարգիչների և բաղկացուցիչ մասերի վաճառք և սպասարկում: Շուկայականից ցածր գներ: Անվճար առաքում: Բազմապիսի վեբ կայքերի պատրաստում: Անվտանգության և տեսահսկման համակարգերի տեղադրում:

Ժամանակակից ԱՀ-ն կազմված է մի շարք բաղադրիչներից, որոնցից հիմնականներն են համակարգային բլոկը, որի ներսում տեղակայված են սնուցման բլոկը, կենտրոնական պրոցեսորով \նշակիչ\ պլատան \սալիկը\, տեսաադապտորը, կոշտ սկավառակը, ճկուն սկավառակների շարժաբերները և ներմուծման և ստացման այլ սարքեր: Համակարգչի համակարգային բլոկի իրանները տարբերվում են իրենց արտաքին ձևով ու տեսքով: Առավել տարածված են Mini Tower, Middle Tower, Full Tower իրանները, որոնք իրագործված են տարբեր բարձրությունների ուղղաձիգ կանգնակների տեսքով:

Ընդհանուր առմամբ ԱՀ-ի բաղկացուցիչները կարելի է բաժանել ներքին և արտաքին սարքերի:

Համակարգային բլոկից դուրս գտնվող սարքերը բլոկին են միացվում Պորտերի (Port)` հատուկ կցանների, օգնությամբ: Պորտերի հիմնական տեսակները հինգն են: Առաջին երեքը` ստեղնաշարի, մոնիտորի ու մկնիկի միացման համար են:

Պորտի հաջորդ տեսակը կոչվում է Զուգահեռ, որը տվյալները փոխանցում է բայթերով (ութ բիթանի խմբերով) ու սովորաբար օգտագործվում է տպիչների ու սկաներների միացման համար: Համակարգիչը կարող է ունենալ մի քանի զուգահեռ պորտ: Դրանք նշանակվում են LPT1, LPT2… գրություններով:

Պորտի վերջին տեսակը Հաջորդականն է: Այն տվյալները փոխանցում է առանձին բիթերով: Դրան կարող են միացվել տարբեր սարքեր, որոնցից առավել տարածված են մկնիկները, մոդեմներն ու ֆաքսիմալային ապարատները: Համակարգիչը կարող է ունենալ մի քանի հաջորդական պորտ: Դրանք նշանակվում են COM1< COM2… գրույթներով:

Պորտերը ամրակցվում են համակարգային բլոկի հետին պատին:

Որպես ԱՀ-ի հիմնական բնութագրիչներ հանդես են գալիս.

1.արագագործությունը, արտադրողականությունը, տակտային հաճախականությունը:

Արագագործության չափման միավոր հանդիսանում է MIPC_ը, MFLOPS_ը, KOPS_ը, և GFLOPS: Արտադրողականության գնահատումը միշտ էլ մոտավոր է, քանի որ կիրառվում են գործողությունների տարբեր խմբեր: Դրա համար համակարգչի բնութագրման ժամանակ արտադրողականության փոխարեն կիրառվում է տակտային հաճախությունը:

2.համակարգային և լոկալ միջերեսների տիպերը.

Միջերեսների տարբեր տեսակները ապահովում են հրամանների փոխանցման տարբեր ժամանակներ և հնարավորություն են տալիս միացնել տարբեր քանակության և տեսակի արտաքին սարքեր:

3.օպերատոր հիշողության ծավալը.

Օպերատիվ հիշողության ծավալը ավելի հաճախ չափվում է մեգաբայթերով: Հարկ է նշել, որ օպերատիվ հիշողության ծավալի կրկնակի ավելացումը այլ հավասար պայմաններում հնարավորություն է տալիս արտադրողականության արդյունավետությունը բարձրացնել մինչև 1.7 անգամ:

4.կոշտ մագնիսական սկավառակների կուտակիչի ծավալը

5.ճկուն մագնիսական և լազերային սկավառակների կուտակիչի տեսակը և ծավալը

6.շտեմ հիշողության տեսակը և ծավալը

7.տեսատիպի և տեսաադապտորի տեսակը

8.տպիչի տեսակը

9.մաթեմատիկական համամշակիչի առկայությունը

10.առկա ծրագրային ապահովումը և օպերացիոն համակարգի տեսակը

11.սարքային և ծրագրային համատեղելիությունը այլ համակարգիչների հետ

12.բազմախնդրային ռեժիմում աշխատելու հնարավորությունը

13.հուսալիությունը

14.արժեքը

15.ծավալը և քաշը: