Խնդրում ենք սպասել
Համակարգիչների և բաղկացուցիչ մասերի վաճառք և սպասարկում: Շուկայականից ցածր գներ: Անվճար առաքում: Բազմապիսի վեբ կայքերի պատրաստում: Անվտանգության և տեսահսկման համակարգերի տեղադրում:

Եթե ունեք խնդիրներ կամ հարցեր համակարգչի ծրագրային ապահովվման հետ, կարող եք օգտվել մեր 
Անվճար հեռակա համակարգչային օգնություն ծառայությունից:

Ինչպես օգտվել հեռակա համակարգչային օգնությունից..
Հեռակա սպասարկում

1. Ներբեռնեք այս փոքրիկ ծրագիրը  TeamViewer.
   Սա մի ծրագիր է, որը թույլ է տալիս մասնագետին ժամանակավոր կապ հաստատել ձեր համակարգչի հետ, տեսնել այն ինչ տեսնում եք դուք, կառավարել ստեղնաշարը և մկնիկը: Այն լիցենզավորված ծրագիր է հատուկ հեռակա օգնության համար:

2.Աշխատեցրեք  TeamViewer ծրագիրը, կհայտնվի մի պատուհան

Համակարգչային օգնություն

Փոխանցեք մեր մասնագետին երկու դաշտերում գրված ID ն և գաղտնաբառը:
Ուշադրություն!!! ամեն անգամ ծրագիրը միացնելիս տրվում է նոր գաղտնաբառ:
Իմանալով ID ն և գաղտնաբառը, մասնագետը կարող է ժամանակավոր կապ հաստատել և լուծել խնդիրը:
Օգնության ավարտից հետո, դուք ուղղակի պետք է փակեք ծրագիրը:

Մեր մասնագետները միշտ պատրաստ են լուծել ձեր համակարգչի հետ կապված խնդիրները: