Խնդրում ենք սպասել
Համակարգիչների և բաղկացուցիչ մասերի վաճառք և սպասարկում: Շուկայականից ցածր գներ: Անվճար առաքում: Բազմապիսի վեբ կայքերի պատրաստում: Անվտանգության և տեսահսկման համակարգերի տեղադրում:

     Հակավիրուսներ

Եթե Ձեր համակարգիչը սկսել է դանդաղել, նյարդայնացնել, անհանգստացնել, ցույց է տալիս անհասկանալի հաղորդագրություններ, ինքն իրեն անջատվում և խոչընդոտում է Ձեր նորմալ աշխատանքին, նշանակում է Ձեր համակարգիչը «Վարակվել» է «Համակարգչային վիրուսով»:

virus.png
  Վիրուսները բազմազան են, ունեն իրենց ուրույն բուժման եղանակները: Ամեն օր հայտնվոււմ են նոր համակարգչային վտանգներ: Եթե դուք աշխատում եք ինտերնետում և չունեք հակավիրուսային ծրագիր, ուրեմն 99% հավանական է, որ Ձեր համակարգիչը վարակված է, և նույնիսկ հակավիրուսի առկայությունը չի կարող ապահովել բացարձակ անվտանգություն:
  Կարևոր չէ, թե ինչ տեսակի վիրուսով է վարակված ձեր համակարգիչը, «ProITLab» ընկերության հմուտ մասնագետները կբուժեն Ձեր համակարգիչը և կտան լավագույն հակավիրուսային լուծում: