Խնդրում ենք սպասել
Համակարգիչների և բաղկացուցիչ մասերի վաճառք և սպասարկում: Շուկայականից ցածր գներ: Անվճար առաքում: Բազմապիսի վեբ կայքերի պատրաստում: Անվտանգության և տեսահսկման համակարգերի տեղադրում:

computer_network

Պատկերացրեք, որ մի կազմակերպությունում աշխատում է 10 աշխատող։ Իրենց ամենօրյա խնդիրները կատարելու համար նրանք օգտվում են համակարգիչներից։ Նրանց հաճախ անհրաժեշտ է նաև տպել տվյալներ։ Յուրաքանչյուր աշխատողին տպիչ հատկացնելու փոխարեն, ինչը ծախսատար կլիներ, բոլոր համակարգիչները կարող են կապակցվել մեկ տպիչի։

Համակարգիչը նաև կարելի է կապակցել մյուս համակարգիչներին՝ տեղեկությունները և սարքաշարի բաղադրիչները համօգտագործելու նպատակով։ Տեղեկությունների համօգտագործումը հեշտացնելու նպատակով իրար կապված մի խումբ համակարգիչների և համակցված սարքերի խումբը կոչվում է ցանց։ Ցանցերը կարող են օգտագործվել նաև տվյալներ կամ տպիչի նման սարքեր համօգտագործելու համար։

Ցանցին կապակցված համակարգիչը մեծ առավելություններ ունի։ Սարքաշարը և ծրագրաշարը համօգտագործելու հնարավորությունից բացի՝ այն հնարավորություն է տալիս համօգտագործելու նիշքեր և հաղորդակցվելու ցանցում գտնվող այլ օգտվողների հետ։ Տիպիկ ցանցի երեք բաղադրիչներն են՝

Սպասարկիչը. ցանցի հիմնական համակարգիչը, որը ծառայություններ է մատուցում ցանցի մյուս համակարգիչներին։ Սպասարկիչը որոշում է, թե որ համակարգիչները կարող են մուտք գործել ցանցում առկա սարքաշար և ծրագրաշար։

Աշխատակայանը. ցանցին կապակցված համակարգիչ։ Աշխատակայանի միջոցով օգտվողները մուտք են գործում ցանցում առկա սարքաշար ու ծրագրաշար։

Հաղորդակցման կապուղին. ուղի կամ կապ, որը կապակցում է համակարգիչները կամ արտաքին սարքերը, ինչպիսիք են տպիչները և սկավառակի սարքատարերը՝ տեղեկություններ փոխանցելու նպատակով։ Ցանցում որպես հաղորդակցման կապուղի սովորաբար օգտագործվում են մալուխները, սակայն տեղեկությունները ցանցերով կարող են փոխանցվել նաև անլար եղանակով։

Ցանցն ընդլայնվում է դրան նոր աշխատակայաններ և սպասարկիչներ կապակցելու արդյունքում։ Ընդգրկված տարածքից կախված՝ ցանցը կարող է դասակարգվել որպես տարածքային համակարգչային ցանց (ՏՀՑ) կամ գլոբալ համակարգչային ցանց (ԳՀՑ)։

 

Ցանցի տեսակները 

Նկարագրություն 

 

ՏՀՑ (local network)

 

ՏՀՑ–ն կապակցում է սարքերը սահմանափակ տարածքում, օրինակ՝ տանը կամ մի քանի աշխատասենյակների միջև։ Այն սովորաբար ներառում է համակարգիչներ և համօգտագործվող ռեսուրսներ, ինչպիսիք են տպիչները և պատկերամուտները։

 

 

 

ԳՀՑ (global network)

 

ԳՀՑ–ն կապակցում է սարքերը աշխարհագրական տարբեր տարածքներում։ ԳՀՑ–ի ռեսուրսներից կարելի է օգտվել՝ երկար լարերի, օպտիկական մալուխների և արբանյակների միջոցով երկու կամ ավելի ՏՀՑ–ներ կապակցելու համար։ Շատ կազմակերպություններ օգտագործում են ԳՀՑ–ն տարբեր երկրներում իրենց ցանցերը կապակցելու համար։ Համացանցը ԳՀՑ–ի օրինակներից մեկն է։