Խնդրում ենք սպասել
Համակարգիչների և բաղկացուցիչ մասերի վաճառք և սպասարկում: Շուկայականից ցածր գներ: Անվճար առաքում: Բազմապիսի վեբ կայքերի պատրաստում: Անվտանգության և տեսահսկման համակարգերի տեղադրում:

Համակարգիչներին միացվող սարքեր, որոնք ապահովում են տվյալ համակարգիչների, օգտագործողի և այլ համակարգիչների համագործակցությունը, համարվում են արտաքին սարքեր: Դրանց թվին են դասվում`Artaqin sarqer

•տպիչը

•մկնիկը

•մոդեմը

•սկաները

Նույն ֆունկցիաները իրագործող ստեղնաշարը, մկնիկը, մոնիտորը, կոչվում են ստանդարտ արտաքին սարքեր:

Էկրանը ծառայում է համակարգչի գրվածքային կամ պատկերային տեղեկույթի անմիջական դիտման համար:

Կախված աշխատանքի սկզբունքից էկրանները լինում են`

.էլեկտրոնաճառագայթային խողովակ, որոնք գույները վերարտադրում են ավելի բնական:

.հեղուկաբյուրեղային, որոնք առողջության տեսակետից ավելի անվնաս են:

Էկրանի հիմնական բնութագրիչներն են`

1.անկյունագիծը

2.պատկերի թարմացման հաճախականությունը էկրանին

3.միջպիքսելային` երկու հարևան պիքսելների միջև եղած հեռավորությունը

4.թույլատրելի ունակաությունը, որը բնութագրվում է հորիզոնական և ուղղաձիգ ուղղություններով, պիքսելների քանակություններով և հիմնականում որոշվում է անկյունագծի երկարության և միջպիքսելային հեռավորության հարաբերությամբ:

5.գրաֆիկական ռեժիմի հնարավորությունը, որը որոշվում է տողերի քանակով:

 

Ստեղնաշարը կիրառվում է համակարգչի հիշողության մեջ` գրվածքային տեղեկույթի մուտքագրման համար: Ստեղնաշարը բաղկացած է հետևյալ բաժիններից`

1.գործառույթային ստեղներ: Այս ստեղները հիմնականում ծառայում են որոշակի գործողության արագ կատարման համար:

2.տառաթվային ստեղներ,որ նախատեսված է գրվածք կամ թվաբանական արտահայտություն հավաքելու համար:

3.հատուկ ստեղներ: Օգտագործվում են պարբերությունից գրելու և աղյուսակի մի սյունից մյուսը անցնելու, մեծատառերով գրելու, մեկ տառ մեծատառով գրելու, որպես հրամանների կարճ ճանապարհներ:

 

Մկնիկը ծառայում է համակարգչով աշխատելու և այն ղեկավարելու համար: Մկնիկը սահեցնելով հատուկ էկրանի վրա նրան համընթաց շարժվող նշորդին` ընտրում ենք ցանկացած օբյեկտ աշատանքային սեղանի վրա և աշախատում նրա վրա: Ժամանակակից մկնիկն ունենում է երկու և ավել սեղմակ: Երեք սեղմակով մկնիկով աշխատելիս ավելի հաճախ օգտագործվում է ձախ սեղմակը, իսկ աջը հիմնականում բացում է ընտրված օբյեկտի համատեքստային ցուցակը: Կենտրոնի սեղմակը հիմնականում օգտագործվում է համացանցի կայքերի կամ սովորական տեքստի էջերը թերթելու ընթացքում:

Աշխատանքի յուրաքանչյուր ռեժիմում մկնիկի նշորդը էկրանին ցուցադրվում է նոր նշանի տեսքով: Ելնելով մեր պահանջներից` ղեկավարման վահանակից կարող ենք ընտրել մկնիկի հետևյալ բնութագիրչները`

1.սեղմակներ ներդիրից` տեղակայում ձախլիկների համար և մկնիկի կրկնակի սեղմումների արագության փոփոխում:

2.նշաններ ներդիրից` նշորդների նշանների նոր տարբերակների ընտրություն:

3.նշանների հատկանիշներ ներդիրից` մկնիկի գլորանի արագության ընտրություն և այլն:

artaqin-sarqer.png 

 

Համակարգչին կից սարքավորումներն են`

1.տպիչ

2.բարձրախոսներ

3.սկավառակավարներ

4.պատկերամուտ (scanner)

5.գծագրիչ

6.պրոյեկտորներ  

Արտաքին սարքերի աշխատանքի ղեկավարումը, ռեժիմների տեղադրումը, տվյալների փոխանակման կազմակերպումը իրագործում են հատուկ Դրայվեր ծրագրերը: