Խնդրում ենք սպասել
Համակարգիչների և բաղկացուցիչ մասերի վաճառք և սպասարկում: Շուկայականից ցածր գներ: Անվճար առաքում: Բազմապիսի վեբ կայքերի պատրաստում: Անվտանգության և տեսահսկման համակարգերի տեղադրում:

Mouse_proitlabՄկնիկը փոքր սարք է, որն օգտագործվում է ցուցարկչի էկրանի վրա ցուցադրված միույթները շարժելու, ընտրելու կամ բացելու համար։

Մկնիկը սովորաբար գտնվում է գրասեղանին՝ ստեղնաշարի կողքին։ Սովորաբար մկնիկն ունի առնվազն երկու կոճակ՝ ձախ և աջ։ Գործողությունների մեծ մասը կատարվում է ձախ կոճակը կտտացնելու միջոցով։

Աջ կոճակն օգտագործվում է հատուկ գործառույթների համար։ Մկնիկների որոշ կատարելագործված տեսակներ ունեն լրացուցիչ կոճակներ, որոնք նախատեսված են այնպիսի պարզ գործողությունների կատարումն արագացնելու համար, ինչպիսին է տեքստի ոլորումը։

Երբ մկնիկը շարժում եք գրասեղանի վրա, դրա ցուցիչը համապատասխանաբար շարժվում է էկրանին։ Մկնիկը հնարավորություն է տալիս որևէ միույթ ընտրել էկրանի վրա։

Ցուցիչը էկրանի տարբեր առարկաների վրայով շարժելիս միույթների կամ ցուցիչի տեսքը փոխվում է։ Այդ փոփոխությունը ցույց է տալիս, որ կարելի է կտտացնել տվյալ միույթին՝ բացելու կամ լրացուցիչ ընտրանքներ տեսնելու համար։

Միույթը կարելի է բացել՝ տեղափոխելով ցուցիչը դրա վրա և կտտացնելով մկնիկի ձախ կոճակին։

Մկնիկի օգնությամբ փաստաթղթում կարելի է ընտրել տեքստը մուտքագրելու տեղը։

Անհրաժեշտ է դիրքավորել ցուցիչը փաստաթղթում, կտտացնել այնտեղ, որտեղ ցանկանում եք տեքստ մուտքագրել, ու օգտվել ստեղնաշարից մուտքագրումը կատարելու համար։

Միույթը տեղաշարժելու համար անհրաժեշտ է կտտացնել դրան և, մկնիկի կոճակը սեղմապահելով, տեղաշարժել միույթը այլ տեղ։ Միույթը նոր տեղ տեղաշարժելուց հետո կարելի է բաց թողնել կոճակը։mouse-mult.jpg

Մկնիկի աջ կոճակն օգտագործվում է նաև ցանկը ցուցադրելու համար։ Այս ցանկի ընտրանքները ներառում են ամենաընդհանուր խնդիրները, ինչպես օրինակ մի տեղից տեքստ պատճենելը և այլ տեղում դնելը։ Դրանք կոչվում են տեղային ցանկեր։ Այդ ցանկերն օգնում են արագ գործողություններ կատարել։

Մկնիկների մեծ մասն ունի նաև անիվ, որի օգնությամբ ոլորում են փաստաթղթերը կամ էջերը։

Ոլորելու համար անհրաժեշտ է մատը հպել անվին և պտտել այն առաջ կամ հետ։ Այդպիսով փաստաթուղթը կարելի է շարժել վերև կամ ներքև։

Վաճառվում են տարատեսակ մկնիկներ։ Սովորական մկնիկի ստորին մասում զետեղված է ռետինե կամ մետաղյա գնդակ։

Մկնիկը շարժելիս շարժվում է նաև գնդակը։ Այդ շարժումն էլ իր հերթին տեղաշարժում է ցուցիչը էկրանին։

Մկնագունդը սովորական մկնիկի նման է, սակայն գլխիվայր. գնդակը գտնվում է սարքի վերևի մասում։ Այն հնարավորություն է տալիս մկնիկի նման՝ սահմանափակ տարածության մեջ կառավարել գործողությունները։

Ցուցիչը տեղափոխելու համար մկնագունդը կարելի է շարժել բութ մատով կամ այլ մատով։

Օպտիկական մկնիկը օգտագործվում է սովորական մկնիկի նման։ Սակայն այն գնդակ չունի։ Այն ընկալում է շարժումը լազերի միջոցով։