Խնդրում ենք սպասել
Համակարգիչների և բաղկացուցիչ մասերի վաճառք և սպասարկում: Շուկայականից ցածր գներ: Անվճար առաքում: Բազմապիսի վեբ կայքերի պատրաստում: Անվտանգության և տեսահսկման համակարգերի տեղադրում:

Համակարգիչների հիմնական տարրը Կենտրոնական Պրոցոսորն է կամ պարզապես Պրոցեսորը` ինտեգրալ հատուկ միկրոսխեման, որը հենց բուն համակարգիչն է, մեքենան:

Պրոցեսոր-մանրամշակիչ
Պրոցեսորը համակարգչի կարևորագույն բաղադրամասն է, այն կատարում է ծրագրեր ու մշակում է տվյալներ: Մանրամշակիչ՝ դա համակարգչի սիրտն է: Տեխնիկապես դա մանրաշրջույթ է, որը կատարում է համակարգչային ծրագրերը, իրագործելով վայրկյանում միլիոնավոր և միլիարդավոր հրահանգեր:

Մանրամշակիչները տարբերվում են ըստ տակտային հաճախականության, որից մասնավորապես կախված է համակարգչի արագությունը: Ժամանակակից սերնդի մանրամշակիչների հաճախությունները տատանվում են 6 ՄՀ_ից մինչև 2.5 ԳՀց և ավելին:

Երբեմն համակարգիչը կարող է ունենալ մի քանի մանրամշակիչներ:

Առհասարակ համակարգիչը հիշեցնում է մանկական <<կոնստրուկտոր>> խաղը, որը բաղկացած է առանձին ավարտուն հանգույցներից, որոնք միացնելով իրար, կարելի է հավաքել ամբողջ մեքենա: Այս հանգույցների ամենահիմնականը հավաքվում են մաշկչի տուփի մեջ, որը կարող է արտաքին ձևավորման տարբեր լուծումներ ունենալ: Սակայն կառուցվածքորեն պահպանվում է հստակ համաչափությունը: Նման համաչափությունը համակարգչային արտադրության ոլորտում ընդունված է անվանել <<ձև-գործոն>> տերմինով, որը համընկնում է տիպաչափս հասկացության հետ: Գոյություն ունեն 4 տիպաչափսեր, որոնց առաջին հերթին ենթարկվում են համակարգչի տուփը և մայր սալիկը: Դրանք են AT, ATX, LPX, NLX և դրանց փոքրացված տարբերակները:

Պրոցեսորների հիմնական պարամետրը տակտային հաճախականությունն է , որը բնորոշում է գործողությունների կատարման արագությունը: Ժամանակակից պրոցեսորների տակտային հաճախականությունը հասնում է 550 MHz-ի (միլիոն հերցի):

Հմակարգիչներում կիրառվում է Ներքևից Վերև համատեղելիության սկզբունքը, ըստ որի ապահովվում է նախկինում արտադրված համակարգիչների կիրառական ծրագրերի կատարումը նորերում:

   Մայր սալիկ
Մայր սալիկ
: Համակարգչային սալիկը, որը կոչվում է նաև մայր սալիկ գլխավոր սալիկ հանգույցներից հիմնականն է, նրան են կցվում մնացած հանգույցները: Մայր սալիկի հիմնական բնութագրիչ հատկություններն են արդեն նշված տիպաչափսը և մանրաշրջույթների կազմը: Մայր սալիկի վրա տեղադրվում է մանրամշակիչ հիշողության տարբեր տեսակները, հսկիչները, ընդլայնման կցորդները, սնուցման հանգույցի, արտաքին սարքերի կցիչները և այլն: Լինում են այսպես կոչված համատեղված մայր սալիկներ, կազմում նույն սալիկի վրա ներառված են լրացուցիչ սարքեր:

Հիշողություն: Համակարգչային բլոկում բացի մանրամշակից գտնվում է նաև համակարգչի հիշողությունը: Հիշողությունը այն կարևորագույն պարագաներից է, որոնք համակարգիչը տարբերում են պարզ հաշվիչից: Համակարգիչն ու հիշողությունն անբաժանելի են: Հիշողությունն օգտագործվում է տվյալների պահպանման համար: Տվյալները կարող են գրանցվել ու ընթրցվել հիշողությունից: Այս ֆունկցիաները իրագործվում են Հիշողության հատուկ միկրոսխեմաներով:

Կան հիշողության տարբեր տեսակներ: Տարբերում ենք մշտական հիշողություն, ժամանակավոր հիշողություն և այլն:

Գործառնական հիշողությունը իր բնույթով ժամանակավոր է և կոչվում է նաև կամայական մուտքի հիշողություն RAM

Օպերատիվ հիշողություն
RAM հիշողությունը:
Համակարգիչներում ինֆորմացիայի ժամանակավոր պահպանման համար օգտագործվում է RAM հատուկ հիշողությունը: Դրա մեջ են գրանցվում տվյալ պահին կատարվող ծրագրերն ու մշակվող տվյալները: Այդ հիշողության պարունակությունը կարող է փոփոխվել ծրագրի կատարման ընթացքում, համակարգիչը անջատելուց հետո այն մաքրվում է:

Շտեմ հիշողություն: Շտեմը համակարգչի արագագործությունը ավելացնելու համար նախատեսված հիշողության տիրույթ է, որում պահվում են հաճախակի հարցվող տվյալները: Այն կարող է տարբեր բնույթի լինել, բայց բոլոր դեպքերում նրա հիմքում փոքր մուտքի տևողությունն է: Կա շտեմ հիշողություն` կենտրոնական մշակչի մասը:

Տեսահիշողություն: Տեսահիշողությունից է կախված պատկերի որակը, վերարտադրվող գույների և պատկերների տարրերի քանակը:

Կոշտ սկավառակ
Հիմնական հիշողությունը
սովորաբար մագնիսական կամ օպտիկական կրիչների վրա է իրագործվում: Առաջին դասին են պատկանում այսպես կոչված կոշտ և ճկուն սկավառակները, երկրորդի օրինակ են լազերային սկավառակը, որոնք լինում են երկու տիպի` միայն կարդալու և վերագրանցվող: Կան նաև մագնիսական սկավառակներ:

Սկավառակային կուտակիչները համակարգչի նակատմամբ կարող են լինել արտաքին և ներքին: Արտաքին կուտակիչներն ունենում են սեփական իրան ու սնուցման սեփական աղբյուր, իսկ ներքինները ամրակցվում են համակարգչի համակարգային բլոկում:

Օպտիկական հիշողության սարքերի աշխատանքը հիմնված է լազերային տեխնոլոգիաների վրա, ուր լուսային ճառագայթի միջոցով ինֆորմացիան գրանցվում է հատուկ կրիչների վրա:

Լազերը սարք է, ուր օգտագործվում է խիստ կենտրոնադրված ճշգրիտ կերպով ղեկավարվող լուսային ճառագայթ:

CD_ROM սկավառակների վրա ինֆորմացիան գրանցվում է լազերային ճառագայթի միջոցով, որն այրում է սկավառակի առանձին տեղեր ու ստեղծում է հարթ տարածքներով անջատված միկրոսկոպիկ գոգավորություններ: Թվային ինֆորմացիան ներկայացվում է հարթ տարածքների ու գոգավորությունների հաջորդումներով: Ինֆորմացիայի ընթերցումը նույնպես կատարվում է լազերային ճառագայթի օգնությամբ: