Խնդրում ենք սպասել
Համակարգիչների և բաղկացուցիչ մասերի վաճառք և սպասարկում: Շուկայականից ցածր գներ: Անվճար առաքում: Բազմապիսի վեբ կայքերի պատրաստում: Անվտանգության և տեսահսկման համակարգերի տեղադրում:

Համակարգիչների պատմությունը սկիզբ է առնում 20-րդ դարի քառասունական թվականներից, երբ մշակվում, արտադրվում ու օգտագործվում էին համակարգիչների առաջին նմուշները: Առաջին համակարգիչների գործնական օգտագործումը աննշան էր: Սակայն այդ շրջանում զարգացան ու հստակեցվեցին համակարգիչներին առնչվող գաղափարական հիմնադրույթները, կառուցվածքային սկզբունքներն ու տեխնոլոգիական բազան:

Առաջին համակարգիչներում օգտագործվում էին էլեկտրոնային լամպեր: Դրանք մեծածավալ էին, անհուսալի ու դանդաղագործ: Հետագայում օգտագործվեցին տրանզիստորներ ու ինտեգրալ միկրոսխեմաները, ինչը հանգեցրեց արագաործության կտրուկ բարձրացմանը, և համակարգիչները վերածվեցին փոքրածավալ ու հուսալի սարքերի:

Ինտեգրալ միկրոսխեման կարող է պարունակել հազարավոր տրանզիստորներ:

First computer 

Համակարգիչները կախված արագագործությունից ու լուծվող խնդիրներից, բաժանվում են բարձր ու միջին արտադրողականության` Mainframe համակարգիչների և Գեր- ու Միկրո համակարգիչների: Վերջիններս կոչվում են նաև անհատական համակարգիչներ կամ պարզապես հանակարգիչներ: Գեր համակարգիչները շատ չեն. Դրանք հիմնականում օգտագործվում են ծավալուն ու գերբարդ հաշվարկների համար: Mainframe համակարգիչները համընդհանուր օգտագործման, զանազան հաշվարկների համար են: Օգտագործվում են նաև որպես սերվերներ համակարգչային ցանցերի կազմակերպման ու կառավարման համար: Անհատական համակարգիչները հարյուր միլիոնավոր են, դրանցից շատերը միացված են ցանցերին և կարող են օգտագործել այլ համակարգիչների, այդ թվում և Mainframe ու գերհամակարգիչների ներուժը: 

Առաջին Անհատական համակարգիչները թվագրվում են 1981-ից, երբ արտադրվեց IBM ֆիրմայի առաջին միկրոհամակարգիչը` IBM PC(Personal Computer): Մինչ այդ կային ու արտադրվում էին միկրոհամակարգիչներ: Սակայն IBM_ինը բացարձակ նորույթ էր: Այն ազդարարեց տեխնիկական հեղաշրջման մի նոր շրջան ու ամբողջովին փոփոխեց ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Mainframe տեսակի համակարգիչների շուկայում իշխող IBM_ը IBM PC_ին արտադրելուց հետո դարձավ նաև այդ բնագավառի առաջատարը:Հին համակարգիչ

IBM ֆիրմայի առաջին IBM PC համակարգչում օգտագործված էր INTEL 8088 պրոցեսորը: 1982-ում այդ համակարգիչը համալրվեց կոշտ սկավառակով ու նոր արտադրատեսակը կոչվեց PC XT: Համակարգչի հետագա զարգացումն ու ստեղծումը պայմանավորված էր INTEL պրոցեսորների թողարկումներով:

           Computer1984թ, համակարգիչ PC AT, Intel 80286 պրոցեսորի հիման վրա
           1987թ, համակարգիչ PC 386, Intel 80386 պրոցեսորի հիման վրա
           1989թ, համակարգիչ PC 486, Intel 80486 պրոցեսորի հիման վրա
           1994թ, համակարգիչ Pentium, Intel Pentium պրոցեսորի հիման վրա
           1996թ, համակարգիչ Pentium Pro, Intel Pentium Pro պրոցեսորի հիման վրա
           1997թ, համակարգիչ Pentium 2, Intel Pentium 2 պրոցեսորի հիման վրա
           1999թ, համակարգիչ Pentium 3, Intel Pentium պրոցեսորի համան վրա
           2000թ, համակարգիչ Pentium 4, Intel Pentium 4 պրոցեսորի հիման վրա
 Առ այսօր, համակարգիչը անընդհատ կատարելագործվում է, ենթարկվում տեխնիկական և ֆունկցիոնալ փոփոխությունների.... 

Բիլ Գեյց