Խնդրում ենք սպասել
Համակարգիչների և բաղկացուցիչ մասերի վաճառք և սպասարկում: Շուկայականից ցածր գներ: Անվճար առաքում: Բազմապիսի վեբ կայքերի պատրաստում: Անվտանգության և տեսահսկման համակարգերի տեղադրում:

comp-keyboard_proitlab

Ստեղնաշարը ներածման սարք է, որն օգտագործվում է հրամաններ կամ տեքստ համակարգիչ մուտքագրելու համար։

Սովորական ստեղնաշարի տարբեր տեսակի ստեղները ներկայացված են ստորև՝

  • ·         Այբբենաթվային ստեղներ. այս ստեղներն օգտագործվում են տառեր և թվեր մուտքագրելու համար։
  • ·         Հատուկ ստեղներ. Control (CTRL), SHIFT, SPACEBAR, ALT, CAPS LOCK և TAB ստեղները հատուկ ստեղներ են։ Այս հատուկ ստեղները հատուկ գործառույթներ են կատարում՝ կախված այն բանից, թե դրանք երբ և որ դեպքում են օգտագործվում։
  • ·         Կետադրության ստեղներ. կետադրության ստեղները ներառում են կետադրական նշաններ մուտքագրելու ստեղները, ինչպես օրինակ՝ երկու կետ (:), կետ ստորակետ (;), հարցական նշան (?) և չակերտների հետևյալ տեսակները՝ «‘ ’» և «“ ”»։

Հրամանների ստեղներ. INSERT (INS), DELETE (DEL) և BACKSPACE ստեղները հրամանների ստեղներ են։ Այս ստեղների միջոցով զետեղում կամ ջնջում են որևէ տեքստ կամ առարկա։ INSERT ստեղնը կարելի է միացնել կամ անջատել։ Միացված ժամանակ INSERT ստեղնը օգնում է վրագրել զետեղման կետից աջ գտնվող գրանշանները։ Անջատված ժամանակ INSERT ստեղնը հնարավորություն է տալիս տեքստ կամ գրանշաններ մուտքագրելու զետեղման կետից աջ՝ առանց այդ տեքստը կամ նշագրերը վրագրելու։ Զետեղման կետը այն թարթող ուղղահայաց գծիկն է, որը նշում է զետեղված տեքստի տեղը։ DELETE ստեղնը օգտագործվում է՝ զետեղման կետից աջ տպված տեքստը, նշագրերը և այլ առարկաները հեռացնելու համար։ BACKSPACE ստեղնը օգտագործվում է՝ զետեղման կետից ձախ տպված տեքստը, նշագրերը և այլ առարկաները հեռացնելու համար։

Նշում.

DELETE և BACKSPACE ստեղների գործառույթները կարող են տարբեր լինել՝ կախված օգտագործվող համակարգչի տեսակից։

 ·         ENTER կամ RETURN ստեղնը. այս ստեղնը կարող է պիտակավորված լինել ENTER կամ RETURN բառերով՝ կախված օգտագործվող համակարգչի տեսակից։ ENTER կամ RETURN ստեղնը օգտագործվում է՝ զետեղման կետը նոր տողի սկիզբ տեղափոխելու համար։ Որոշ ծրագրերում այն օգտագործվում է համակարգչին հրամաններ տալու կամ խնդիրը հաստատելու համար։

  • ·         Նավարկման ստեղներ. սլաքաստեղները, HOME, END, PAGE UP և PAGE DOWN ստեղները նավարկման ստեղներ են։ Սլաքաստեղներն օգտագործվում են զետեղման կետը վերև, ներքև, աջ և ձախ տեղափոխելու համար։ HOME ստեղնը օգտագործվում է՝ նշորդը տեքստի տողի կամ փաստաթղթի սկիզբ տեղափոխելու համար։ END ստեղնը, հակառակը, նշորդը տեղափոխում է տողի կամ նիշքի վերջը՝ կախված ծրագրից։ Փաստաթուղթ դիտելիս PAGE UP ստեղնը օգտագործվում է մեկ էջ վերև, իսկ PAGE DOWN ստեղնը՝ մեկ էջ ներքև տեղափոխվելու համար։ PAGE UP և PAGE DOWN ստեղների գործառույթները տարբերվում են ըստ ծրագրի։
  • ·         Գործառույթի ստեղներ. F1–ից F12 պիտակ կրող ստեղները գործառույթի ստեղներ են։ Դրանք օգտագործվում են որոշակի գործառույթներ կատարելու համար։ Դրանց գործառույթները տարբերվում են ըստ ծրագրի։ Ծրագրերի մեծ մասում F1 ստեղնը օգտագործվում է՝ ծրագրին վերաբերող օգնության նիշք մուտք գործելու համար։ Որոշ ստեղնաշարեր կարող են ունենալ ավելի քիչ գործառույթի ստեղներ։
  • ·         Թվային ստեղնախումբ. ոչ բոլոր ստեղնաշարերը թվային ստեղնախումբ ունեն։ Առկայության դեպքում այն իրենից ներկայացնում է առանձին ստեղների խումբ, որը ներառում է 0–9–ը թվերով նշված ստեղները, տասնորդական կետը, հատուկ գրանշանները և նավարկման նշանները։ Այս ստեղնախմբի NUM LOCK ստեղնը հնարավորություն է տալիս փոխանջատել թվային և նավարկման ստեղները։
  • ·         Windows ստեղնը. CTRL և ALT ստեղների միջև գտնվում է Windows ստեղնը։ Դրա վրա պատկերված է Մայքրոսոֆթի պատկերանշանը կամ Windows–ի դրոշը։ Այս ստեղնը օգտագործվում է՝ Մեկնարկային ցանկը բացելու կամ, որևէ երկրորդ ստեղնի հետ միասին, Windows–ին առնչվող որևէ սովորական գործողություն կատարելու համար։ Windows ստեղնի հստակ գործառույթը կախված է համապատասխան ծրագրից։

Նշում.              

Տարբեր ստեղնաշարեր ունեն ստեղների տարբեր դասավորություն։ Այդ պատճառով, ստեղների հատկությունները տարբեր են։