Խնդրում ենք սպասել
Համակարգիչների և բաղկացուցիչ մասերի վաճառք և սպասարկում: Շուկայականից ցածր գներ: Անվճար առաքում: Բազմապիսի վեբ կայքերի պատրաստում: Անվտանգության և տեսահսկման համակարգերի տեղադրում:

      Օպերատիվ հիշողություն
Ձեզանից շատերը, գոնե մեկ անգամ համակարգիչ գնելիս, կամ հին համակարգիչը թարմացնելիս, կանգ են առել Օպերատիվ հիշողության ծավալի հարցի շուրջ: Ոմանք խորհուրդ են տալիս սահմանափակվել 2GB ով, մյուսները նախնտրում են մաքսիմում ծավալ: Եվ իրոք, որքան է պետք համակարգչին Օպերատիվ հիշողություն, նորմալ աշխատելու համար, և ինչ է սպասվում բանից անտեղյակ գնորդին:???
Սկսենք նրանից, որ օպերատիվ հիշողությունը շատ չի լինում, բանն այն է, որ ժամանակակից օգտագործողի համակագչում տեղադրված են բազմաթիվ ծրագրեր, որոնք օգտագործում են բավականին օպերատիվ հիշողություն: Գրաֆիկական ծրագրեր, տեքստային րեդակտորներ, խաղեր և այլն, և այդպիսի ՛՛շատակեր՛՛ ծրագրերի թիվը գնալով շատանում է:
Օպերատիվ հիշողության
ծավալը հաշվելիս, պետք է հաշվի արնել՝
Օպերացիոն համակարգը
Օգտագործվող ծրագերի տեսակն ու քանակը
Պրոցեսորի արագագործությունը
 և Ձեր գրպանի պարունակությունը:)

Եթե դուք համակարգչային խաղերի սիրահար եք, ապա վերցեք հնարավորինս շատ օպերատիվ հիշողություն, 4gb ից ոչ պակաս:
Գրասենյակային աշխատանքի համար բավական է 2-4gb:
Եռաչափ գրաֆիկական ծրագրերով օգտավետ աշխատելու համար, պետք է մինիմում 6gb օպերատիվ հիշողություն: